ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ
Այս հացահատիկը բնության անգին նվերներից է: Եգիպտացորենի մեջ օգտակար է ամեն ինչ` և հատիկները, և տերևները, և մազիկները, և ցողունը:
ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԿՈՄՊԼԵՔՍ
100 գ եգիպտացորենի հատիկները պարունակում են 75 գ ջուր, 3.3 գ սպիտակուց, 1.1 գ ճարպ, 18գ ածխաջուր: Եգիպտացորենի մեջ առկա են В խմբի գրեթե բոլոր վիտամինները (В1, В2, В5, В6, В9), ինչպես նաև՝ վիտամիններ А-ն, Е-ն, К-ն, D-ն, С-ն, հանքանյութերից` մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն և այլն:շնորհիվ իր մեջ առկա В խմբի վիտամինների, եգիպտացորենն ամրացնում է նյարդային համակարգը :К վիտամինի առկայությունը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, վիտամին D-ն ամրացնում է ոսկորները և ատամները, վիտամին Е-ն անփոխարինելի է մազերի և մաշկի համար, վիտամին С-ն ամրապնդում է իմունիտետը, իսկ հանքանյութերի առկայությունը բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացը:
ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂ
Այս բույսի հայրենիքն արևադարձային Ամերիկան է: Կարմիր պղպեղն ունի ուժեղ սուր հոտ և սուր կծու և նույնիսկ այրող համ : Կապսաիցինը պարունակում է պտուղի սերմերի, երակների և մաշկի մեջ: Կարմիր պղպեղը պարունակում է մեծ քանակությամբ С և А վիտամիններ՝ կանաչ պղպեղում (չհասած կարմիր պղպեղը) այդ վիտամիններից էականորեն ավելի քիչ կան: Բացի այդ պղպեղը հանդիսանում է B խմբի վիտամինների՝ մասնավորապես B6 վիտամինի աղբյուր: Կարմիր պղպեղը հարուստ է նաև կալիումով մագնեզիումով և երկաթով:
Կարմիր պղպեղի շատ տեսակներ կան, որոնցից հայտնի են չիլի տեսակի կծու պղպեղը և բուլղարական քաղցր պղպեղը