Posted in Բնագիտություն, Uncategorized

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՍՊԻՏԱԿ ԱՐՋ

belyj_medved04de2a50e17ecc5aa396f17586c0593aget40099-NjFjNjY1Njc2MA

Չնայած սպիտակ արջերը ծնվում են ցամաքում, նրանց իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են ջրում: Նրանց գիտական անունը նշանակում է “ծովային արջ”:

Արտիկայից բացի, սպիտակ արջեր ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Ամբողջ կյանքում անց են կացնում սառույցների մեջ, ջուրը նրանց հարազատ տարերքն է:Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ երկար լող տալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով: Երբ գալիս է ձագեր ծնելու ժամանակը, էգ արջը մտնում է ձյունե անձավը: Այդ հսկա, 700 կգ (իսկ արուները մինչև 1000 կգ) քաշով կենդանիների նորածին քոթոթները առնետից մի քիչ են մեծ լինում: Միչև նրանք չմեծանան, մայր արջը որջից դուրս չի գա:

Posted in Ընտրություն

ԲԱՆՋԱՐԵՂԵՆՆԵՐԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԵԳԻՊՏԱՑՈՐԵՆ

kukuruz01

 

Այս հացահատիկը բնության անգին նվերներից է: Եգիպտացորենի մեջ օգտակար է ամեն ինչ` և հատիկները, և տերևները, և մազիկները, և ցողունը:

vitamin

ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԿՈՄՊԼԵՔՍ

100 գ եգիպտացորենի հատիկները պարունակում են 75 գ ջուր, 3.3 գ սպիտակուց, 1.1 գ ճարպ, 18գ ածխաջուր: Եգիպտացորենի մեջ առկա են В խմբի գրեթե բոլոր վիտամինները (В1, В2, В5, В6, В9), ինչպես նաև՝ վիտամիններ А-ն, Е-ն, К-ն, D-ն, С-ն, հանքանյութերից` մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, ցինկ, երկաթ, սելեն և այլն:շնորհիվ իր մեջ առկա В խմբի վիտամինների, եգիպտացորենն ամրացնում է նյարդային համակարգը :К վիտամինի առկայությունը բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա, վիտամին D-ն ամրացնում է ոսկորները և ատամները, վիտամին Е-ն անփոխարինելի է մազերի և մաշկի համար, վիտամին С-ն ամրապնդում է իմունիտետը, իսկ հանքանյութերի առկայությունը բարելավում է արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացը:

ԿԱՐՄԻՐ ՊՂՊԵՂ

downloadCapture

Այս բույսի հայրենիքն արևադարձային Ամերիկան է: Կարմիր պղպեղն ունի ուժեղ սուր հոտ և սուր կծու և նույնիսկ այրող համ : Կապսաիցինը պարունակում է պտուղի սերմերի, երակների և մաշկի մեջ: Կարմիր պղպեղը պարունակում է մեծ քանակությամբ С և А վիտամիններ՝ կանաչ պղպեղում (չհասած կարմիր պղպեղը) այդ վիտամիններից էականորեն ավելի քիչ կան: Բացի այդ պղպեղը հանդիսանում է B խմբի վիտամինների՝ մասնավորապես B6 վիտամինի աղբյուր: Կարմիր պղպեղը հարուստ է նաև կալիումով մագնեզիումով և երկաթով: 

Կարմիր պղպեղի շատ տեսակներ կան, որոնցից հայտնի են չիլի տեսակի կծու պղպեղը և բուլղարական քաղցր պղպեղը

 

Posted in Մայրենի, Uncategorized

ՄԱՅՐԵՆԻ

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

բ

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
——Կողքին———————————————

——վարդ———————————————
——տարoրինակ———————————————

——անգամ——————————————

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
——Տղան պոկեց վարդը և փուշը նրա մատը  ծակեց:———————————————————————————————————————————Ի՞նչ փշոտ երես ունես:————————————————————————————————

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
—որտեղ ———բարդ——————————
—մատը ———պարզ————————————
—քաղաքային —ածանցավոր——————————————
—գրիչ———ածանցավոր————————————
5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

—տներ, երկիր————գոյական————————

—կլոր, սուր—— ածական————

—կառուցված—բայ——————

 

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց ———–ճամփորդել——————
բ/պետք է վճարեք—պետք է վճարել———————
գ/ասաց———ասել—————————
դ/երազում էր—երազել————————

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
—Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:———————————————————————————————————————————————————————————————————————

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար—————սովորիր—————:
բ/Խաչն իմն է —————զորությունը——— ես գիտեմ:
գ/Փողոցում ———գտածը————— փողոցում էլ կկորցնես:
դ/——Այսօրվա———— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
—Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար:——— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
———Արևածաղիկ—————————

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
————բերանը——————————————————————————————————————————————————————————————————————————————

 

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
—Ջովանինոն    հայտնվել էր այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: ——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
——Պարեկը երկու ապտակի տուգանք նշանակեց:————————————————————————————————————————————Եթե ես լինեի այդ երկրի պարեկը, ես տաս հատ ժիմի տուգանք կնշանակեի:—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/ որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

——Այո, շատ կուզեի:—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————