Posted in Հայրենագիտություն, Uncategorized

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅ  ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱՆ

Հայ ժողովրդի, նրա մշակույթի մասին խոսելիս հաճախ լսում ենք. հայ մշակույթը գալիս է
դարերի խորքից, կամ՝ մենք՝ հայերս, ունենք հարուստ մշակույթ:
Իսկ ինչ է մշակույթը։Օրինակ մեզ հետաքրքիր է, երբ նայում ենք բոլորովին անծանոթ, ասենք՝հարյուր տարի առաջ ապրած մարդկանց նկարները:
Մեզ դա հետաքրքրում է, որովհետև արտացոլում է անցյալի մարդկանց սանրվածքը,
հագուստը և այլն: Մենք կարծես փորձում ենք հասկանալ այդ մարդկանց, իմանալ նրանց
մասին: Նույն կերպ մեզ հետաքրքրում են անցյալում ստեղծված այլ իրեր, նյութական
(կամուրջ, տուն, կավե կճուճ, հագուստ և այլն) և հոգևոր (գիրք, նկար, երգ, քանդակ և
այլն) արժեքները: Այդպիսի զգացողություն մենք ունենում ենք հատկապես
թանգարաններում: Այնտեղ պահվող յուրաքանչյուր իր մշակութային արժեք է: Բայց միշտ
չէ, որ մշակութային արժեքները պահվում են թանգարաններում: Օրինակ, այդպիսի
արժեքներ են երգը, երաժշտությունը, բանահյուսությունը, գրականությունը: Դրանք
ժողովրդի հոգևոր արժեքներն են, որոնք ստեղծվում են տարբեր ժամանակներում,
տարբեր սերունդների կողմից և մի տեսակ կապող օղակ են հանդիսանում տարբեր
ժամանակներում ապրած մարդկանց միջև: Օրինակ, մեզ բոլորիս էլ հետաքրքիր է, թե ինչ
երգեր են երգել, ինչ գրքեր են կարդացել, ինչ զարդեր են կրել անցյալ ժամանակ: Օրինակ, դարեր առաջ ստեղծված հայ բանաստեղծների տաղերը, ինչպես օրինակ Սայաթ-Նովայի,  պատմում են սիրո, հայրենիքի, ազնվության մասին և այսօր էլսիրով երգվում են:

Այսօր էլ մեր ուսուցիչների շնորհիվ մենք շատ երգեր ենք սովորել և կատարում մեր մեծն Կոմիտասից:
Հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ իր մեծագույն տեղն
ունի բանահյուսությունը։
Այն ժողովրդի բանավոր ստեղծագործությունն է, այսինքն՝ բանահյուսության հեղինակը
ժողովուրդն է: Նա պարզ, հասկանալի լեզվով հորինել և պատմել է իր կյանքում տեղի
ունեցած տարբեր իրադարձությունների’ ուրախության, վշտի, պայքարի, հաղթանակների
ու պարտությունների մասին: Դարերի ընթացքում ձևավորվել է ժողովրդական
բանահյուսության կարևոր տեսակներից մեկը’ էպոսը: Այս կամ այն ժողովրդին կարելի է
ճանաչել նրա էպոսով, քանի որ այնտեղ արտացոլվում են ազգային բնավորության գծերը,
ոգին, նկարագիրը: Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը այսպես է ասել մեր էպոսի
մասին. «Ահա հայ ժողովուրդը՝ խտացած իր ազգային էպոսի՝ Սասունցի Դավթի մեջ»:
Հայ ժողովրդի ազգային էպոսը կոչվում է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ»: Այն
մեր ժողովուրդը սկսել է հյուսել շատ հին ժամանակներում և տարածվել
ասացողների միջոցով: Դրանք այն մարդիկ են, որոնք գիտեն շատ երգեր,
պատմություններ, որ լսել են իրենց պապերից և կարողանում են մեծ վարպետությամբ
պատմել կամ արտասանել: Հետագայում, 19-րդ դարից սկսած,
բանահավաքները1 սկսեցին գրի առնել էպոսը: Առաջին անգամ այն գրի առավ հայ
անվանի բանահավաք Գարեգին Սրվանձտյանցը, որի շնորհիվ պահպանվել և մեզ են
հասել ոչ միայն էպոսը, այլև ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ:
«Սասնա ծռեր» էպոսը վառ կերպով պատկերում է մեր ժողովրդի բնավորության
հիմնական գծերը: Առաջին հերթին դա հերոսությունն է: Բոլոր հերոսները՝ Սանասարը,
Մեծ Մհերը, Դավիթը, Փոքր Մհերը, քաջ են, անվախ, կարող են դիմանալ ամենատարբեր
փորձությունների և դժվարությունների: Նրանք բոլորը ծառայում են հայրենիքին ու
ժողովրդին: Հայրենի հողը պաշտպանելու համար պատրաստ են ամենահերոսական
արարքների:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s