Posted in Բնագիտություն, Uncategorized

Բնագիտություն

ՀՈՂԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

ԵՏԵ

Պտղատու այգու հողի նախապատրաստումը պայմանավորված է նրա
տիպով և մշակվածության աստիճանով:
Մշակված հողերն անհրաժեշտ է պարարտացնել հանքային
պարարտանյութերով և ապա խոր հիմնաշրջել:
Պտղատու ծառերի նորմալ աճի ու բերքատվության համար կարևոր
նշանակություն ունի հողի որակը, նրա մեխանիկական ու քիմիական կազմը,
ջրաթափանցության ու օդաթափանցության ունակությունը, աղերի ու կրային մասի
քանակը, օրգանական նյութերի պարունակությունը:

ԾԱՌԵՐԻ ՏՆԿՈւՄ

այգ
Այգին հիմնում են վաղ գարնանը՝ մինչև վեգետացիայի սկսվելը կամ աշնանը՝
տերևաթափից հետո, երբ տնկանյութը գտնվում է հանգստի շրջանում: Տնկման
ժամկետների ճիշտ ընտրությունը կարևոր նշանակություն ունի ծառերի
կպչողականության համար:
Մինչև տնկելը ստացված ծառերը նախօրոք թաղում ենայգու կիսախոնավ հողի մեջ և հանում են տնկման օրը: Տնկելուց առաջ տնկանյութը
պետք է մանրակրկիտ ստուգել: Արմատային համակարգում եղած չորուկները,
վնասվածքները, հիվանդ մասերը, ուռուցքները պետք է հեռացնել սուր դանակով կամ
սեկատորով, 30-40սմ-ից երկար առանցքային արմատը կամ կողային արմատները
պետք է կարճացվեն:
Այգին տնկելուց մի քանի օր հետո անհրաժեշտ է ստուգել, ուղղել թեքված
տնկիները, ծածկել բացված արմատները և վերացնել մյուս թերությունները:
Տնկիները ցրտերից պաշտպանելու համար տնկելուց և ջրելուց հետո դրանց
շուրջ պետք է խոր բուկլից կատարել (հատկապես դեղձենու, ծիրանենու, կեռասենու):
Հետագայում ուշադրություն պետք է դարձնել հողի խոնավության ապահովմանը և
խուսափել լճացումից:

Նորատունկ ծառերի էտը

et
Նորատունկ ծառերի էտը Հայաստանի
բոլոր շրջաններում նպատակահարմար է
կատարել միայն գարնանը:

Հեռացնում են բոլոր թույլ շիվերը և թողնում միայն այն ճյուղերը, որոնք
անհրաժեշտ են ծառի պսակը ձևավորելու համար: Թողած ճյուղերը կարճացնում են
կիսով չափ, եթե նրանք ունեն 70-80սմ երկարություն, իսկ ավելի կարճ ճյուղերը էտում են
մեկ երրորդ չափով: Կենտրոնական ուղեկցողը էտում են 15-25սմ ավելի երկար, քան
կողային հիմնական ճյուղերը: Ստորին կողային ճյուղերը պետք է էտել թույլ, իսկ
վերևինները՝ համեմատաբար ավելի կարճ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s