Posted in Մայրենի, Uncategorized

Մայրենի Հ.Թումանյան Իմ երգը

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Անծանոթ բառերը  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

անտակ-տակ չունեցող

անծեր-ծայր չունեցող

պարգև-նվեր

ճոխ-առատ

վերուստ-վերևից

անհուն-անվերջ

բաշխել-նվիրել

անհատ-չվերջացող

երկյուղ-վախ

  • Բաց թողնված տառերը լրացրո՛ւ՝ պարգև, շնորհք, անվերջ, բարձունք, փորձանք, աշխարհ :  
  • Անծեր բառի հոմանիշները գտի՛ր և գրի՛ր բանաստեղծության մեջ:
  • անտակ, անհուն, անվերջ, անհատ
  • Երկյուղ բառի հոմանիշը գտի՛ր և գրի՛ր բանաստեղծության մեջ:
  • ահ
  • Փորձի՛ր  բացատրել բանաստեղծության վերնագիրը:
  • Իմ բանաստեղծություն դա այն է, ինչ զգում եմ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s