Posted in Բնագիտություն

Բնագիտություն

Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են
աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:
Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Գործարաններից, ֆաբրիկաներից, աշխատող ավտոմե­քենաներից օդ են թափանցում վնասակար նյութեր: Դրանք վտանգավոր են բոլոր կենդանի օրգանիզմների՝  բույսերի, կենդանիների և մարդու համար: Կանաչ տարածքները և գործարանների ծխնելույզներին տեղադրված օդամաքրիչ սարքերը կլանում են օդ թափանցող վնասակար նյութերը: Բույսերը օդից վերցնում Են ածխաթթու գազը,  իրենց ան­հրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ըն­թացքում «արտադրում» են թթվածին: Օդը մաքուր պահելու գործին կարող եմ մասնակցել նաև ես:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:
  2. Մաքուր օդը շատ անհրաժեշտ է կենդանի օրգանիզմների համար,քանի որ առանց չեն կարող ապրել:
  3. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:
  4. Որպեսզի մարդիկ,կենդանիները և բույսերը չոչնչանան:
  5. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:
  6. Բույսերը կլանում են ածխաթթու գազ և արտադրում են թթվածին:
  7. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

Կայանման ժամանակ չի կարելի մեքենայի շարժիչը միացած թողնել,որովհետև շարժիչից դուրս եկած թունավոր գազերը աղտոտում են օդը:

Posted in Մայրենի

Մայրենի

Մայրենի

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

յետոյ— հետո

վրայ-վրա

հաւատքը-հավատք

աղուոր-աղվոր

կը բաւէ-կբավե

հոգւոյս-հոգվույս

լրիւ-լրիվ

Posted in Մայրենի

Մայրենի

Մայրենի