Posted in English

English

Simple future

I shall  play.

You will play.

He will play.

She will play.

We shall play.

You will play.

Thye will play.

 

Nessy will dance next Saturday.

My brother will drive a car soon.

Bob will play football after dinner.

We shall go to the country next week.

I shall go to school next year.

We shall play in the yard after classes.

They will play cards in the evening.

 

 

 

 

 

Posted in Մայրենի, Uncategorized

Մայրենի, Կաղանդի ծառ մը

Զահրատ

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:

Դեղինով նշված բառերը կարդա այսպես.

յետոյ— հետո

վրայ-վրա

հաւատքը-հավատք

աղուոր-աղվոր

կը բաւէ-կբավե

հոգւոյս-հոգվույս

լրիւ-լրիվ

Առաջադրանքներ

  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը:
  • շտկել-զարդարել
  • զատ-բացի
  • աղվոր-սիրուն
  • գալիք-եկող
  • բավել-հերիքել
  • ատիկա-դա
  • խաբկանք-խաբող բան
  • պատրանք-ցնորք
  • բավ է-հերիք է
  • Բանաստեղծության միջից գտի՛ր և դո՛ւրս գրիր բարեմաղթանքը:
  • Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք:
  • Ամանորյա բարեմաղթանքներ գտի՛ր համացանցից, մի քանիսն էլ դո՛ւ հորինիր:
  •             Թող այս Նոր տարուն ոչ մի երազանք անկատար չմնա:
  •              Թող որ Նոր տարին իր հետ շատ ժպիտներ բերի…
  •              Հավատում եմ հրաշքներին, թող  Ամանորը նոր հրաշքներ պարգևի մեզ: