Posted in Մայրենի, Paint

Մայրենի

Անուշապուր

Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ

Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ

Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ

  • Բացատրի՛ր
  •  Կաղանդ-նոր տարի ,Կաղանդ Պապա-Ձմեռ  պապի, չհատնել,-չվերջանալ անուշապուր – քաղցր ապուր :
  • Հայկական ամանորյա հրուշակ. Անուշապուր

    Անուշապուրը մատուցվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին: Այն ավանդաբար իր տեղն է գտնում Հայոց Հայրապետների սեղանին և համարվում է պասային հրուշակ:Բաղադրիչներ

    Կես բաժակ ցորեն՝ լվացած և չորացրած

    6 բաժակ ջուր

    ¾ բաժակ ծիրանաչիր՝ կիսած

    ¾ բաժակ չամիչ (քիշմիշ)

    1 բաժակ շաքարավազ

    1 թ.գ. վանիլին

    ¼ բաժակ ընկույզ` կտրատած

    ¼ բաժակ նուշ

    ¼ բաժակ նռան հատիկ  (ըստ հայեցողության)

    Պատրաստման եղանակը

    Չուգունե կաթսայում խառնել ջուրն ու ցորենը և բարձր կրակի վրա հասցնել եռման աստիճանի: Հեռացնել կրակից, դնել մի կողմ:

    Հաջորդ օրը խառնուրդը մարմանդ կրակի վրա եփել, ավելացնել ծիրանաչիր, չամիչ, շաքարավազ, և, անհրաժեշտության դեպքում, մի փոքր ջուր, որպեսզի լուծվի շաքարը: Եռացնել ևս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով: Վերցնել կրակից, ավելացնել վանիլին: Անուշապուրը պատրաստ է: Լցնել այն ափսեի մեջ, որով մատուցվելու է, դնել սառնարանը: Մատուցելուց առաջ զարդարել ընկույզով ու նուշով: Անուշ լինի: