Posted in Uncategorized

Իմ ճամբարային առօրյան

Մեր ճաբարային առօրյան շատ հետաքրքիր   էր անցնում:  Մենք   սիրում էիք  խաղալ,  նաև լողում էինք մեր բաց լողավազանում և հեծանիվ էինք քշում     և գնում   էինք    բակ  և   բակում    խաղում էինք ֆուտբոլ,  գործագործ:  Ընկեր Հայկուհու հետ կառատե էինք պարապում,      ես սիրում եմ   գնալ  կառատեյի մրցումների: Մեր դպրոցի բակում նկարում էինք և զբոսնում : Ես շատ եմ սիրում մեր դպրոցի բակն ու լողավազանը:

60351943_2052796691499935_6201704871574372352_n61064001_2073961632716774_5625230774807560192_n

Posted in ճամփորդութուն, Uncategorized

Վերելք դեպի ծաղկեվանք

61821021_341926689804517_1083253540178100224_n Մեր վերջին ճամփորդությունը իմ սիրելի ուսուցիչների և ընկերների հետ իրականացավ հրաշալի մի վայրում՛ Ծաղկեվանքում: Մենք բարձրացանք Կույս Վառվառայի մատուռը,որտեղ մենք երգեցինք հոգևոր երգեր և մատուռի ջրհորից ընկեր Կարինեն մեզ սուրբ ջուր տվեց խմելու: Ըստ ավանդության այստեղ է թաքնվել կույս Վառվառան: Մատուռի կտուրից ջուր է կաթում,որն էլ համարվում է նրա արցունքները,մարդիկ խմում են այդ ջրից հավատալով որ կբուժի իրենց աչքերը:

Մենք նաև երգեցինք հարսանեկան երգեր շնորհավորելով մեր սիրելի ընկեր Սեդայի հարսանիքը:

Մենք շատ հետաքրքիր օր անցկացրեցինք, որը ընդմիշտ կմնա իմ հիշողության մեջ:

Posted in Uncategorized

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

Սովորող սովորեցնող» նախագիծ Արագածոտնի մարզում

Բլեյան բաց ցանցի ներկայացում, տարածում, կրթական փոխանակումներ

Օրը՝  մայիսի 15

Վայրը՝ Փարպիի Ղազար Փարպեցու անվան  դպրոց

Մեկնումը՝ 09․30, վերադարձը՝ 14.00

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոցի երրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

10։15 Հանդիպում Փարպիի Ղազար Փարպեցու անվան  դպրոցի սովորողների հետ

10։30-10։45 Շրջայց դպրոցում

10։50-11։50 Համբարձման-ծիսական երգերի, պարերգերի ուսուցում

12։00-13։00 Քայլարշավ դեպի Փարպիի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի , Ծիրանավոր եկեղեցի , Թարգմանչաց եկեղեցի,

13։10-13։30 Շրջակա միջավայրի խնամք․ անհրաժերշտ պարագաներ՝ տոպրակ, ձեռնոց

13։30 Հարցազրույց գյուղի բնակիչների հետ

14։00 Վերադարձ

Նախագծի պատասխանատուներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Մարի Միքայելյան, Կարինե Մամիկոնյան, Անուշ Թորոսյան, Լենա Վարդանյան, Սուսաննա Պետրոսյան

Նպատակը.

Համբարձման  ծեսը ճանաչել, դառնալ դրա ակտիվ մասնակիցը, կրողը, փոխանցողը, կենդանացնողը

Ազգային մշակույթի յուրացում

Պարերգերի յուրացում-փոխանցում
Հարցազրույցների շարք տեղաբնակների հետ

Ծրագրում. Համբարձման երգեր