Posted in Մայրենի, Ուսումնական ճամփորդություն, Տիեզերք, Զատիկ

Իմ հորինած ստեղծագործությունները

Զատկական հանելուկներn

Այն ինչն է, ինչը,

Ինձնով կռվում են երեխաները, իսկ հետո՝ ուտում:

 

Հագիս սպիտակ շոր ունեմ, իսկ ներսումս՝ դեղին արև:

 

Ինձ ներկում են և գեղեցիկ բաներ նկարում վրաս,  բայց ես թուղթ չեմ:

Ձու

Զատկական խնդիրներ

1. Խանութում կային մեծ և փոքր ձվեր, մայրիկը խնդրել էր գնել 20 փոքր և 25 մեծ ձու: Քանի ձու պետք է գնեի ես:

2. Արամը գնեց երկու կգ բրինձ և չամիչ 500 գրամով ավելի: Քանի կգ չամիչ գնեց Արամը:

3. Մայրիկը ներկեց 100 ձու, որոնցից 20հատ կարմիր, դեղինը կարմիրից 2 ագամ ավելի, կանաչը դեղինից 2 անգամ ավելի: Քանիսն էին դեղին և կանաչ ձվերը;

4. Ես ու Հերան  ունենք 10 ձու, որոնցից  վեցը կոտրվեց: Քանի ձու մնաց:

5. Զատկի սեղանին կար ձուկ, ձու, բրինձով փլավ, 2 տեսակի աղցան: Քանի տեսակ ուտեստ կար սեղանին:

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԴԴՄԻ ՄԱՍԻՆ 

 

Ես կլոր եմ, նարնջագույն,

Ոչ գնդակ եմ, ոչ նարինջ:

 

Շատ կարևոր գործ եմ անում,

Մոխրոտիկին պարահանդես եմ տանում:

Երկիր, որտեղ ամեն ինչ ուրիշ էր

Կար մի երկիր, որտեղ ամեն ինչ տարբեր էր: Այդ երկրում բոլորն ուրախ և անհոգ էին: Այնտեղ մինչև տասը տարեկան երեխաներն ունեին կախարդական փայտիկներ  և նրանց ցանկություններն իրականանում էին: Այդ երկրում ամեն եղանակ իր պապն ուներ. ձմռանը Ձմեռ պապն էր գալիս, գարնանը՝  Գարուն պապը, հետո՝  Ամառ Պապը և Աշուն Պապը:

Պատմություն թթվի մասին

Լինում է, չի լինում մի վարունգ, մի լոլիկ, մի սխտոր, պղպեղ, ծաղկակաղամբ, կաղամբ, աղ, սև պղպեղ և ջուր: Նրանք միասին պահմտոցի էին խաղում և զվարճանում: Էնպես է ստացվում, որ այս անգամ էլ փակողը լոլիկն է լինում, իսկ մյուս բանջարեղենները թաքնվում են դույլի մեջ: Խեղճ լոլիկն այնքան է փնտրում, բայց չի գտնում նրանց, մեկ էլ հանկարծ տեսնում է, որ ծաղկակաղամբը հանում է գլուխը դույլի միջից ու կանչում.

– Լոլի՛կ, արի մեզ հետ լողանալու:

Լոլիկը վազում է ու չլըմփ ընկնում իր ընկերների մոտ, որոնք հավեսով չլմփացնում էին ջրի մեջ: Էնքան լավ էր ջրի մեջ, որ նրանք էլ չուզեցին դուրս գալ, իսկ մի ամիս հետո նրանցից միայն թթու մնաց:

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կոմիտասի երգերից  ամենաշատը ինձ դուր է գալիս Կաքավիկը, քանի որ դեռ մանկուց այդ երգը տատիկս էր երգում ինձ համար: Կաքավիկը ինձ հիշեցնում է ամառային ջերմ օրերը և գյուղական կյանքը:

Իմ աշխարհը

Աշխարհն ինձ համար իմ մայրիկն է, հայրիկը և քույրիկս, որոնց ես շատ-շատ եմ սիրում: Աշխարհում կան շատ զարմանալի բաներ, որոնց մասին ես կուզենայի իմանալ. ուր է անհետանում արևը գիշերը և ինչու մարդիկ չեն կարող գնալ արևի մոտ, կամ ինչպես են լուսինն ու աստղերը կանգնած երկնքում ու չեն ընկնում:

 

 

Author:

I'm studing in Mxitar Sebastaci school.

Leave a comment