Posted in Մայրենի

Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքերը

Առաջին հրաշալիքը փակ լողավազանն է, որտեղ ես լողալ սովորեցի

2. Հեծանվասպորտն է, մեր ոսուցիչների օգնությամբ ես արդեն լավ հեծանիվ եմ վարում

3. Կարատեի պարապմունքը, որն ուժեղացնում և կոփում է մարմինը

4. Երաժշտության դասերը, որոնց ժամանակ ազգային երգեր և պարեր ենք սովորում

5. Մեր դպրոցի հավատարիմ շուն Ատին

6. Ընկերներիս հետ ավտոբուսով ճամփորդելը, որովհետև միասին շատ ուրախ է և զվարճալի

7. Դպրոցի ավտոբուսով դպրոց գնալ և գալը, որի օգնությամբ ես հաղթահարեցի մենակ գնալու իմ վախերը:

 

Posted in Մայրենի

Ուսումնական գարուն. մեր այգու գարունը

Գարունը եկել է արդեն, իսկ ձյունը չի ուզում հալվել. փռվել է կանաչների վրա ու վայելում է գարնանամուտը, հիանում է կանաչ փռված գորգով ու ծառերի դեռ չծնված բողբոջներով: Ես այնքան շա՜տ եմ ուզում խաղալ ու թռչկոտել մեր այգում:

086