Ձմեռային ճամբարը մեր դպրոցում շատ հետաքրքիր անցավ: Մենք ամեն օր սպորտային խաղեր էինք խաղում ու մարզվում, գնում էինք ֆիլմ դիտելու: Մենք այցելեցինք նաև Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց և սովորեցինք չմուշկներով սահել: Հետո մենք գնացինք Ջրվեժի արգելոց և սահնակներով սահեցինք մեր ուսուցիչների և ծնողների հետ: Ափսոս, որ ձմեռային ճամբարը շուտ վերջացավ: