Posted in Մայրենի

ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Ձմեռային ճամբարը մեր դպրոցում շատ հետաքրքիր անցավ: Մենք ամեն օր սպորտային խաղեր էինք խաղում ու մարզվում, գնում էինք ֆիլմ դիտելու: Մենք այցելեցինք նաև Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոց և սովորեցինք չմուշկներով սահել: Հետո մենք գնացինք Ջրվեժի արգելոց և սահնակներով սահեցինք մեր ուսուցիչների և ծնողների հետ: Ափսոս, որ ձմեռային ճամբարը շուտ վերջացավ:

50493312_547034522447167_2365986007490232320_n

 

 

 

Posted in Մայրենի

ՉՄՈՒՇԿՆԵՐ

858x540uzn_1449661599

Ինձ դուր է գալիս սառույցի վրա չմուշկներով սահելը: Այդ սպորտաձևերից են հոկեյը և գեղասահքը: Հոկեյը սպորտային թիմային խաղ է մականներով և տափօղակով: Թիմերը պետք է առավել շատ գնդակներ հասցնեն հակառակորդի դարպասը:

Չմուշկը պողպատյա շեղբաձև սահուկ է, որ ամրացում են կոշիկների տակ, սառույցի վրա սահելու համար:

Գեղասահքը չմշկային սպորտի տեսակ է, որը սահում են սառույցի վրա երաժշտության տակ: Կատարում են դժվարին պտույտներ, թռիչքներ և այլն: