Posted in Մայրենի

ՀԱՆԵԼՈՒԿՆԵՐ ԹԹՎԻ ԲԱՆՋԱՐԵՂԵՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Շորեր ունեմ անհամար,

Ոչ աղջիկ եմ, ոչ էլ ծառ:  կաղամբ

Շատ համեղ եմ , օգտակար,

Նարնջագույն եմ, թթվի  մեջ զարդ: գազար

Աճում եմ ես բոստանում

Ամռանը լոլիկի հետ համեղ սալաթ եմ դառնում,

Իսկ ձմռանը նույն լոլիկի հետ թթու: վարունգ

 

 

 

Posted in Մայրենի

Պատմություն թթվի մասին

Լինում է, չի լինում մի վարունգ, մի լոլիկ, մի սխտոր, պղպեղ, ծաղկակաղամբ, կաղամբ, աղ, սև պղպեղ և ջուր: Նրանք միասին պահմտոցի էին խաղում և զվարճանում: Էնպես է ստացվում, որ այս անգամ էլ փակողը լոլիկն է լինում, իսկ մյուս բանջարեղենները թաքնվում են դույլի մեջ: Խեղճ լոլիկն այնքան է փնտրում, բայց չի գտնում նրանց, մեկ էլ հանկարծ տեսնում է, որ ծաղկակաղամբը հանում է գլուխը դույլի միջից ու կանչում.

– Լոլի՛կ, արի մեզ հետ լողանալու:

Լոլիկը վազում է ու չլըմփ ընկնում իր ընկերների մոտ, որոնք հավեսով չլմփացնում էին ջրի մեջ: Էնքան լավ էր ջրի մեջ, որ նրանք էլ չուզեցին դուրս գալ, իսկ մի ամիս հետո նրանցից միայն թթու մնաց:

թթու