Posted in Uncategorized

ՄԻ ԵՐԳԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կոմիտասի երգերից  ամենաշատը ինձ դուր է գալիս Կաքավիկը, քանի որ դեռ մանկուց այդ երգը տատիկս էր երգում ինձ համար: Կաքավիկը ինձ հիշեցնում է ամառային ջերմ օրերը և գյուղական կյանքը:

Posted in Ուսումնական ճամփորդություն

ՄԵՂՐԱՁՈՐՈՒՄ

Մենք գնացել էինք ճամփորդության Մեղրաձոր: Ճանապարհը, որով մենք անցնում էինք, շատ գեղեցիկ էր ու կանաչապատ: Տեսանք Մարմարիկ գետը ու եղանք հին վանքում, որի անուը Թեժառույք էր: Վանքում մենք երգեցինք և աղոթեցինք, իսկ ամենակարևորը ինձ համար ընկերներիս հետ բարձունքը հաղթահարելն էր: Շատ ուրախ և հավես օր էր:

42222140_1732741240172150_3773521909367439360_n

Posted in Մայրենի

Իմ աշխարհը

Աշխարհն ինձ համար իմ մայրիկն է, հայրիկը և քույրիկս, որոնց ես շատ-շատ եմ սիրում: Աշխարհում կան շատ զարմանալի բաներ, որոնց մասին ես կուզենայի իմանալ. ուր է անհետանում արևը գիշերը և ինչու մարդիկ չեն կարող գնալ արևի մոտ, կամ ինչպես են լուսինն ու աստղերը կանգնած երկնքում ու չեն ընկնում: